Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա չորս տարիներին հանդես կգա Դրտմունդի «Բորուսիայում»: Նա ընդհանուր հայտարարի է եկել գերմանական ակումբի ղեկավարության հետ և հուլիսի 9-ին մեկնելու է Գերմանիա՝ «Բորուսիայի» խաղացողներին միանալու համար:
Պարզվում է, որ Մխիթարյանը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության կենտրոնում:
Մասնավորապես, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ անձամբ է զանգահարել է հայ ֆուտբոլիստին և երկար զրուցել է նրա հետ: Գերմանացի մասանգետը հայտնել է, որ որ շատ է ցանկանում Հենրիխին տեսնել իր թիմում:
Tags: Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ
