Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում խաղացված երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Փարիմարյան Նեգիից (Հնդկաստան), Ռեյ Ռոբսոնից և Ալեքսանդր Ֆիշբեյնից (ԱՄՆ):
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 1 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 79 շախմատիստ:
Tags: շախմատ, սպորտ