Պակիստանում գնացքը հարվածել է ռիկշայի. 12 զոհ կա

pakistan. trainՈստիկանության սպայի տեղեկություններով` Պակիստանի կենտրոնական հատվածներում գնացքը հարվածել է ամայի տեղանքով երկաթգծերով անցնող ռիկշայի (մարդատար սայլակ), որի  հետևանքով մահացել է 12 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և ըստ ոստիկանության՝ ռիկշայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը ու փորձել է հատել երկաթգիծը:

Զոհվածների թվում կան երկու կին և երկու երեխա, իսկ  երկու փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ երբ փրկարարական թիմը ժամանել է, տուժածների մեծ մասն արդեն ողջ չի եղել:

Պակիստանում նման դժբախտ պատահարների հիմնական պատճառը  երկաթգծերի ամայի խաչմերուկներն են, իսկ վարորդները սովորաբար երկաթգծերը հատում են մեծ արագությամբ՝ ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքներին:

Tags: ,