ABC News-ի տեղեկություններով՝ չմշակված նավթ տեղափոխող գնացքի հրդեհվելուց հետո Կանադայի Լաք Մեգանտիք քաղաքի բնակչույթունը տարհանվել է:
80 մեքենայի երկարություն ունեցող գնացքը պայթել է շաբաթ առավոտյան՝ օդը լցնելով խիտ, սև ծխով:
Մեն նահանգի Ֆրանկլին շրջանի շերիֆի գրասենյակի դիսպետչեր Սթան Ուիլերը ABC News Radio-ին հայտնել է, որ 30 հրշեջներ են ուղարկվել դեպքի վայր:
Radio-Canada-ի տեղեկություններով՝ գնացքը ուղևորվում էր Մեն նահանգ: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:
Tags: Կանադա, պատահար