Բանակը չի կարող տապալել իշխանությանը. Իրան

mursi (1)Իրանի խորհրդարանի ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ցանկանում, որպեսզի մուսուլմանական երկրներում ժողովրդավարություն հաստատվի, քանի որ նրանք աջակցում են Իսրայելին, որի նկատմամբ մուսուլմանական երկրներում ատելություն է տիրում: Նրա խոսքերով՝ Եգիպտոսի նախագհ Մուհամադ Մուրսիին ժողովուրդն է ընտրել, այդ պատճառով էլ բանակը իրավասու չէ հեռացնելու նրան:

Շեյխուլիսլամը հայտարարել է, որ Իսրայելը շատ անհանգստացած էր, երբ Եգիպտոսում իշխանության եկան «Մուսուլման եղբայրները»: Բացի այդ Սաուդյան Արաբիան և Քաթարը ևս դեմ էին Եգիպտոսի հեղափոխությանը, քանի որ վախենում էին, որ Եգիպտոսի առաջընթացի հետ մեկտեղ իրենց դերը տարածաշրջանում կնվազի: Խորհրդականի խոսքերով՝ Մուրսիի ճակատագիրը որոշելու են պատգամավորները, իսկ բանակը պետք է ապահովի քաղաքացիների անկախությունն ու անվտանգությունը՝ մնալով օրենքի շրջանակներում:

Tags: ,