Հուլիսի 6-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Բաղրամյան պողոտայի և Տավրոս փողոցի խաչմերուկում բախվել են «Վազ 2121» մակնիշի 73VQ333 պետհամարանիշի (վարորդ՝ 1933թ. ծնված Գրիգոր Ավագյան) և «Օպել» մակնիշի 35TՏ795 պետհամարանիշի (վարորդ՝ 1978թ. ծնված Սոս Անտոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ 2121» ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վազ 2121» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը:
Tags: ավտոպատահար