Հայաստանում հեթանոսական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է Վարդավառի տոնակատարությանը

DSCN4447Հայաստանում հեթանոսական համայնքը ակտիվորեն մասնակցում է Վարդավառի տոնակատարությանը` որպես հեթանոսական ժամանակներից պահպանված տոնի: Քուրմ Գագիկ Հայրապետյանի պնդմամբ` մեր նախնիները շատ ավելի ճիշտ էին մեկնաբանում ջրի խորհուրդը, գիտեին, որ այն մեծ ուժ ունի և, եթե մի բաժակ ջրի մոտ սիրո խոսքեր շշնջաս ու դրանով ցողես սիրած էակիդ, նա անպայման կհմայվի քեզնով:
«Հին ժամանակներում արդեն հասկացել էին, որ ջուրը մեծ խորհուրդ ունի, որ նրա միջոցով կարելի է սիրո մասին տեղեկատվություն հաղորդել, ուստի դիմում էին Աստղիկ դիցուհուն, որ նա հովանավորի իրենց սերը»,- ասում է Գագիկ Հայրապետյանը և անդրադառնում այն ծիսակատարությունը, որ այժմ ամեն տարի Վարդավառի տոնին կազմակերպում է նեոհեթանոսական «արորդիների ուխտը». «25 տարի է արդեն «արորդիների ուխտը» և, առհասարակ, բոլոր ցանկացողները վարդավառը նշում են Գառնիի տաճարի տարածքում, որովհետև այն պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Տոնը սկսվում է Աստղիկին նվիրված ծեսով: Այդ օրը օրհնվում են Գառնիի ջուրը և վարդերը, իսկ մարդիկ իրար ցողում են վարդաջրով»:

Tags: