Վարդավառի տոնը` Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում առավոտից մեկնարկել ու շարունակվում են Վարդավառի միջոցառումները:
Օրվա կապակցությամբ ջրցան մեքենաների շքերթ է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի 002ՎարդավառԱրաբկիր, Նոր Նորք և վարչական մյուս շրջաններում: Նոր Նորքի փողոցներով շրջելուց հետո մեքենաների մի մասը շարժվել է դեպի բակային տարածքներ, մի քանիսն էլ կայանել է Գայի արձանի հարակից տարածքում, որտեղ մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջացել է հնչող տոնական երաժշտությամբ: Տոնական միջոցառման մասնակիցներն ապահովվել են դույլերով: Միջոցառմանն, ի դեպ, Նոր Նորքի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարը: Վարդավառի տոնը նշվել է նաև վարչական շրջանի բակային ճամբարներում:
Արաբկիրում ևս վաղ առավոտից ուրախ եռուզեռն ու բարձր տրամադրությունն էր իշխում: Այստեղ նույնպես մարդաշատ վայրերում ու բակային տարածքներում կայանած ջրցան մեքենաները Վարդավառի մասնակիցներին ապահովել են ջրով, իսկ փոքրիկ արաբկիրցիներին էլ, վարչական շրջանի կողմից որպես նվեր, փոքրիկ դույլեր ու ջրմուղ ատրճանակներ են տրամադրվել: Կազմակերպվել են նաև ազգային, ավանդական խաղեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: