Վարդանառի տոնին նվիրված մայրաքաղաքի, թերևս, ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր: Երևանի քաղաքապետարանի և <<ՆՈՅ>> բնական աղբյուրի ջրի ջանքերով Կարապի լճում ու լճի հարակից տարածքում իսկական տոնական տրամադրություն էր ապահովվել՝ տոնական երաժշտությամբ ու ջրային տոնին համահունչ ձևավորմամբ:
Կազմակերպիչները ջուր ցողելու համար տեղում դույլեր էին բաժանում միջոցառման մասնակիցներին։ Հարյուրավոր երիտասարդներ զվարճանում էին յուրօրինակ <<ջրային դիսկոտեկում>>։
Միջոցառման մասնակիցներին, ի դեպ, հաճելի անակնկալ է մատուցել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ իր նոր, ամառային երգի շնորհանդեսով։ Կարպի լճում նաև տոնական դիսկոտեկ-համերգ էր, որն իր հերթին ուղեկցվում էր զանազան անակնկալներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
