Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Վարդավառին վարդաթերթիկներով ջուր էին ցողում

001 (1)Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Վարդավառի տոնախմբությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում է անցկացվել՝ ավանդական խաղերով։

Վարչական շրջանի մարզադպրոցի սաները մրցակցել են ազգային կոխի ցուցադրական ելույթներով։
Ժողնվագարանների կենդանի նվագակցության ներքո՝ պարային համույթների պարուհիները վարդի թերթիկներ են լցրել ջրով լի փոքրիկ ջրավազանների մեջ, որտեղից էլ Վարդավառի մասնակիցները վերցնում էին միմյանց վրա ցողելու ջուրը։ Տոնախմբության ամբողջ ընթացքը համերգային ծրագիր էր՝ պարային ու ժողգործիքների համույթների կատարումներով։
Վարդավառին մասնակից ամենափոքրիկները վարչական շրջանի աշխատակազմից ջրցան խաղալիքներ, իսկ տոնախմբությանը ներկա կանայք՝ տոնի խորհրդանշան վարդեր են նվեր ստացել։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: