Սան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն այդ ինքնաթիռը կառավարելու շատ քիչ փորձ է ունեցել` ընդամենը 43 ժամ, իսկ նման ինքնաթիռի նստեցում կատարել է առաջին անգամ: Այլ տեսակի ինքնաթիռներով նա ավելի քան 10 հազար ժամ թռիչքի փորձ է ունեցել: Նրան ցուցումներ է տվել երկրորդ օդաչուն, որը Boeing 777-ով թռչելու մեծ փորձ ունի:
Ուսումնասիրելով վթարված ինքաթիռի ինքնագրիչների արդյունքները Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը վայրէջքի է գնացել փոքր արագությամբ, իսկ օդաչուն մինչ գետնին դիպչելը, փորձել է վայրէջքը դադարեցնել ու երկրորդ շրջան անել:
Asiana Airlines ընկերության 291 ուղևորով ու անձնակազմի 16 անդամով ինքնաթիռը, հուլիսի 6-ին կոշտ վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Վթարի հետևանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն ուղևորներին հաջողվել է տարհանել:
Վթարի հետևանքով տուժել են 182-ը, զոհվել են 16-ամյա 2 չինուհիներ:
Tags: վթար
