ԱՄՆ պետքարտուղարի կինը հոսպիտալացվել է ծանր վիճակով

pic_78f62d62f8580da719a9f58c84407632ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կինը` Թերեզա Հայնց Քերին հասպիտալացվել է Մասսաչուսեթսում:

74-ամյա Թերեզա Հայնց Քերին Նանթաքեթ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 7-ին, ծանր վիճակով: Նրան ուղեկցել է ամուսինը: Ոչ մի մանրամասն հիվանդանոցից չեն հայտնել :

Նանթաքեից նրան տեղափոխել են Բոստոնի հոսպիտալ:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը նախազգուշացրել է, որ Ջոն Քերիի աշխատանքային գրաֆիկայում առաջիկա օրերին փոփոխություններ կարող են լինել` կապված կնոջ առողջականի հետ:Այլ մեկնաբանություններ չեն արվել:

Թերեզա Հայնցը ԱՄՆ նախկին սենատոր Ջոն Հայնցի այրին է ու Heinz թանձրահյութերի արտադրության ժառանգորդը: Նա 1995-ին ամուսնացել է Ջոն Քերիի հետ: Այս ամուսնությունը զույգից յուրաքանչյուրի համար երկրորդն էր: 2009-ին Թերեզա Հանց Քերին կրծքագեղձի քաղցկեղի դեմ էր բուժվել:

Tags: