Ավտոմեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Հուլիսի 8-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 05 OS 612 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Մարտիրոսյան) մասամբ հայտնվել է ձորակում. տուժածներ չկան:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին
Հուլիսի 7-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր – Զովք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35ՏV015 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Սաշա Մեսրոպյան, ծնվ.1971թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը, ինչից Ս.Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենա է ընկել ձորը (թարմացված)
Հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ”Մերսեդես”մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (18-20 մ խորությամբ): Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին և ամուսին և ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորներին և վարորդին, որոնք այժմ տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ նոր տվյալների` ավտոմեքենայում են եղել 2004 թ. ծնված Ալեքս Մկրտչյանը, 1998 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը, 1977 թ. ծնված Թամարիկ Գաբրիելյանը, 1976 թ. ծնված Արշակ Մկրտչյանը: 5-րդ ուղևորի տվյալները չի հաջողվել ճշտել: Բժիշկները Անահիտ և Ալեքս Մկրտչյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Թամարիկ Գաբրիելյանինը և Արշակ Մկրտչյանինը` բավարար:
Արենի գյուղից դեպի Արբի շուկա տանող ավտոճանապարհին
Հուլիսի 7-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ՝ «Արբի»շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԼԱԴԱ-2112» մակնիշի 25 ԼԼ 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Տիգրան Ղևոնդյան, ծնվ. 1979թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժառյաբեկորին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Ղևոնդյանը, ավտոմեքենայի ուղևորներ Արտաշես (ծնվ. 1991թ.) և Առնո (ծնվ. 1996թ.) Բաբայանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Իսակովի պողոտայում
Հուլիսի 7-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Մալաթիա-Սեբաստիա տանող ավտոճանապարհին` կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 23ՍՏ619 (վարորդ Աշոտ Համբարյան, ծնվ. 1979թ.) և «Օպել» մակնիշի 35PO419 պետհամարանիշներով (վարորդ Արսեն Պողոսյան, ծնվ.1986թ.) ավտոմեքենաները. շտապօգնության աշխատակիցները Ա.Պողոսյանին և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արթուր Արցանյանին (ծնվ. 1979թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:
Tags: ավտոպատահարներ
