Այն , ինչ ուտում ենք` ազդում է մեր ուղեղի գործունեության վրա,հայտարարել են Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները: Գիտնականներն ուսումնասիրել են 18-55 տարեկան կանանց: Առաջին խմբի կամավորները երկար ժամանակ օգտագործել են յոգուրտ` աղիների համար օգտակար մանրէներով, իսկ մյուս խումբը` սովորական կաթնամթերք: Հետո ուսումնասիրվել է յուրաքանչյուր խմբի ռեակցիան` սթրեսային իրավիճակների ժամանակ ու տարբեր թեստեր անցկացվել` հնարամտությունը որոշելու նպատակով, որոնց արդյունքում պարզվել է, որ յոգուրտ օգտագործած խումբն ավելի լավ է լուծում իր առջև դրված խնդիրները:
Համալսարանի դոցենտ Կիրստեն Տլիշչի խոսքով, ապացույցներ են ստացվել, որ աղիքներում սննդի միջոցով հայտնված մանրէներն ազդում են ուղեղի աշխատանքի վրա: “Հիմա մենք գիտենք, որ ուղեղ-ստամոքսաղիքային տրակտ միացումը` երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է”:
“Սնունդ-աղիների միկրոֆլորա ազդեցությունն ուղեղի վրա” բացահայտումը կարող է մասնագետներին օգնել կառավարելու քրոնիկ ուղեղային ու նյարդաբանական խանգարումներ ունեցող մարդկանց էմոցիոնալ վիճակը:
Tags: սնունդ