Հնդկաստանի հարավում գտնվող Սեկունդերաբադ քաղաքում երկհարկանի հյուրանոց է քանդվել: Պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 14-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:
Նախնական տվյալներով, հյուրանոցը փլվել է խոհանոցային փռի համար շենք մտցրած աղյուսների ծանրության տակ: Տեղի ադմինիստրացիայում նշել են, որ վերջերս 53 շինության վիճակի ստուգում են անցկացրել ու փլված շենքն այդ թվում չի եղել:
“Շենքն արտաքուստ շատ լավ տեսք ուներ”,բացատրել է քաղաքապետարանի աշխատակիցը:
Tags: հյուրանոց