Հուլիսի 7-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության նրբանցքի թիվ 21 տանը առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Ա. Ամիրջանյանին պատկանող տան ննջասենյակի և խոհանոցի պատերն ու հատակը (15 քմ) գերխոնավացել են և ներկա պահին փլուզման վտանգ չկա:
Ըստ Ա.Ամիրջանյանի ներկայացրած փաստաթղթերի` տարածքը հանրային գերակա շահի ներկայացված չի, սակայն համարվում է իրացման գոտի և ընդգրկված է կառուցապատման ծրագրերի մեջ:
Ա.Ամիրջանյանի խնդրանք-պահանջը այն է, որ ստանա թույլտվություն տունը վերանորոգելու համար:
