Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների և Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի “Մեժապարկ” հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր և ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց:
Շնորհավորելով գործընկերոջը երգի և պարի տոնի կապակցությամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսևորված հատուկ վերաբերմունքով և տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան
