«Անցյալ տարի տոլմայի փառատոնին ականատեսը եղանք, որ անվճար համտես կազմակերպելը ավարտվում է անհարկի պատկերով, ինչից խուսափելու համար այս տարի կսահմանենք սինվոլիկ գին։ Կուտակված գումարը կօգտագործենք բարեգործական նպատակներով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 10-ին Սարդարապատում: Երևանից ուղևորափոխադրում չի լինելու, քանի որ անցյալ տարվա փորձը կրկին հուշեց, որ հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն չի կարողանում հոգալ համապատասխան քանակի ավտոբուսների վարձը։
Tags: Սեդրակ Մամուլյան
