Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ նախագահին

3Այսօր՝ հուլիսի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարին:
Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հետագա զարգացման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի և հեռանկարների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ուկրաինայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Tags: ,