Ինդոնեզացի հինգ տղամարդիկ վագրերի պատճառով հինգ օր մնացել են ծառի վրա

Gunung Leuser National Park, north Sumatra, IndonesiaՓրկարարների տեղեկություններով՝ վագրերից պաշտպանվելու համար չորս օր ծառի ճյուղերից կախված հինգ մարդիկ հնարավոր է այդ վիճակում մնային մինչև այս շաբաթվա կեսերը:

Sumatran tigerՍումատրական վագրերը սպանել և կերել էին մարդկանց խմբի վեցերորդ անդամին, իսկ մյուսները հասցրել էին բարձրանալ ծառը՝ հուսալով, որ կենդանիները իրենց հետևից չեն բարձրանա:

Վագրերը մարդկանց խմբին հետապնդել էին այն բանից հետո, երբ վագրի ձագը պատահաբար ընկել էր եղնիկներ որսալու համար պատրաստված թակարդի մեջ:

Վագրերը, տեսնելով թակարդի մեջ հայտնված վիրավոր ձագին, սկսել էին հետապնդել տղամարդկանց:

Ինդոնեզացի տղամարդիկ խիտ անտառներ էին գնացել անուշաբույր յուղերի արտադրության մեջ օգտագործվող թանկարժեք փայտ գտնելու համար:

Կես կիլոգրամը 175 ֆունտ ստեռլինգով վաճառվող թանկարժեք փայտը գտնելու համար սումատրացի գյուղացիները վտանգում են իրենց կյանքը՝ մտնելով ազգային պարկի խիտ անտառներ, որոնք լի է վագրերով և վտանգավոր փղերով:

Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իրենք ավելի շուտ չէին գնացել մարդկանց փրկելու, քանի որ վագրերը դեռևս այդտեղ էին, իսկ տեղանքը բավականին հեռու էր:

Գյուղացիներից մեկի տեղեկություններով՝ տղամարդկանց հաջողվել է ծառի վրայից բջջային հեռախոսի օգնությամբ օգնություն կանչել, սակայն փրկարարները ժամանելով դեպքի վայր և տեսնելով չորս վագրերին փախել են՝ այդպիսով տղամարդկանց չորս օր թողնելով ծառերի վրա:

Ըստ ոստիկանության իրենք պետք է ուշադիր պատրաստվեին նախքան դեպքի վայր գնալը, քանի որ վագրերի կրճատվող քանակի պատճառով իրենք չէին կարող սպանել նրանց և պետք է միայն անզգայացնեին:

Ենթադրվում է, որ Սումատրայի ազգային պարկում կա ավելի քան 100 սումատրական վագր, սակայն մտավախություն կա նաև, որ նրանց թիվը կտրուկ նվազել է արմավենու յուղի արտադրության պլանտացիաների անընդհատ ընդարձակման հետևանքով:

Tags: