«Բարև Երևան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ պարզելու մոլդովացի Աուրելիա Գիրգորիույի անցած ուղին ու արկածները։ Նրա հոդվածն արդեն պատրաստ է։ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անոնսը. «Մոլդովացի ընկերներիցս մեկը այսօր ասաց, որ այսօր Աուրելիա Գիրգորիուն Քիշինեւում նորից պարզաբանումներ է ներկայացրել իր «տարընթերցված» զեկույցի վերաբերյալ: Նույն «արդարացումն» է՝ ինձ սխալ են հասկացել: Մի հետաքրքիր բան էլ. երբ խոսեցինք նրա բարձրացրած սկանդալի մասին, երբ պատմեցի Աուրելիայի՝ Հայաստանից «մեկնելու օպերացիայի» մասին, նա առավել քան համոզվեց, որ Աուրելիան ինքը չի գրել իր զեկույցը եւ ինչ-որ մեկը /ինչ-որ մի կենտրոնում/ գրել տվել են ձեռքը եւ նա էլ կարդացել է: Ես ծիծաղեցի, որովհետեւ արդեն ավարտել եմ 2 մասից բաղկացած յուրօրինակ հետաքննություն Աուրելիայի, մեղմ ասած, արկածների, վարքագծի, ելույթի ծագումնաբանության մասին, այդ թվում անդրադառնալով նրան, թե ինչու պետք է նա արդարանա իր արարքի համար:
Մոլդավացի ընկերներս խոստացել են էլի բաներ ճշտել, որոնք կարեւոր են հետաքննական այս շարքի համար»։
Tags: Ստեփան Սաֆարյան
