Սիս գյուղում այրվել է տան տանիք
Հուլիսի 9-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի թիվ 20 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել՝ 05.55-ին: Այրվել է Ի. Հայրիբյանին պատկանող տան տանիքը՝ 40 քմ, մառանի տանիքը՝ 5քմ և ավտոտնակի տանիքը՝ 6 քմ:
Հրդեհ տրոլեյբուսում
Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Tags: հրդեհներ