Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը:
Կիսաեզրափակչում Քիրաջյանի մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Գալագոտը:
Նա առնվազն իր համար ապահովել է բրոնզե մեդալը: Նույնպիսի արդյունքի է հասել նաև 56 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը:
Tags: բռնցքամարտ, սպորտ
