Հուլիսի 9-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի 44-րդ բնակարանի պատշգամբը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են գտնվել ԵՓՎ Մալաթիայի համայնքային բաժնի պետը և վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:
Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատշգամբի ամրանները վնասվել են. բնակարանի սեփականատերերը հրաժարվել են պատշգամբը ապամոնտաժել:
Համապատասխան մասնագետների ուսումնասիրությունից և եզրակացությունից հետո կիրականացվեն ամրացման աշխատանքներ:
Tags: ա, ԱԻՆ