Հայտնի են դարձել Ադրբեջանի ամենակոռուպացված ոլորտները

4“Transparency International” միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում կաշառակերության վիճակի մասին տարեկան զեկույցը` “2013թ.-ի կոռուպցիոն բարոմետրը” խորագրով:
Այս լայնածավալ ուսումնասիրության մեջ ներկայացված են խորը ճգնաժամ ապրող այն երկրները, որոնց վրա մեծ ազդեցություն է գործել կաշառակերությունը: Զեկույցում տեղ են գտել քաղաքացիների`կաշառակերության վերաբերյալ հարցման արդյունքները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ադրբեջանում հարցվածների 32%-ը կարծում է, որ երկրում կաշառակերության մակարդակը շատ բարձր է, 37%-ը այն մեծ խնդիր է համարում, 49%-ն էլ կարծում է`իշխանությունները պայքարում են այդ խնդրի դեմ:
Համաձայն հարցման արդյունքների`Ադրբեջանում կոռուպացված են քաղաքական կուսակցությունները (28%), խորհրդարանն ու զինված ուժերը (29%), ՀԿ-ները (26%), ԶԼՄ-ները (27%):
26%-ը կարծում է, որ կոռուպացված են կրոնական կառույցները, 35%-ը`բիզնեսի, 37%-ը`կրթական ոլորտները, 42%-ը`իրավական համակարգը, 44%-ը`առողջապահական համակարգը, 41%-ը`ոստիկանությունը, 37%-ը`քաղաքացիական ծառայության ոլորտը:

Tags: ,