Անընդհատ շարունակվող պայքարի ֆոնի վրա Ռուսաստանի կառավարությունը կորցրել է համբերությունը, որից հետո Մեծ թատրոնի ղեկավարը հեռացվել է աշխատանքից

Anatoly IksanovԳեղարվեստական ղեկավարի վրա ծծմբաթթվով հարձակումից հետո ամիսներ տևող ներքին պայքարի արդյուքում Մոսկվայի Մեծ թատրոնի ղեկավարը այսօր հեռացվել է աշխատանքից:

Անատոլի Իկսանովի հեռացվելը տեղի է ունեցել նրա հակառակորդ, թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեի հեռացումից մի քանի շաբաթ հետո:

Ե´վ Իկսանովին, և´ Ցիսկարիձեին աջակցում էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և Կրեմլի հետ կապեր ունեցող արդյունաբերական մագնատներ: Ըստ երևույթին այս երկուսի հաջորդական հեռացումը բարձր մակարդակի ինտրիգների արդյունք է եղել:

Bolshoi artistic director Sergei Filin1Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին միայն հայտնել է, որ 13 տարի թատրոնը ղեկավարած Իկսանովը հեռացվել է թատրոնում առկա բարդ իրավիճակի պատճառով՝ ավելացնելով, որ Մոսկվայում իր մասշտաբներով երկրորդ տեղն զբաղեցնող Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի ղեկավարը կփոխարինի Իկսանովին:

Մեծ թատրոնում տարիներ շարունակ ներքին կռիվներ են տեղի ունեցել, սակայն դրանք բացահայտ բնույթ են ստացել գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբաթվով հարձակումից հետո:

Վերոնշյալ երկու տղամարդկանց հեռացումը ըստ երևույթին պայմանավորված է եղել Կրեմլի այն մտավախությամբ, որ թատրոնում տեղի ունեցող ներքին պայքարը վնասում է ազգի հեղինակությանը:

Bolshoi artistic director Sergei FilinՄեծ թատրոնի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Ուրինը Ռուսաստանի թատերական միջավայրում մեծ հարգանք է վայելում: Նա նշել է, որ ինքը հույս ունի հանգիստ աշխատանքային միջավայր ստեղծել թատրոնում և չի ցանկանում որևէ «հեղաշրջում» կատարել:

 

Tags: