Երեք տարի անց Ռուսաստանը կգործարկի առաջին լողացող ատոմակայանը՝ հեռավոր շրջաններին էներգիայով ապահովելու համար

floating nuclear power plant1Ռուսաստանը երեք տարի անց կունենա աշխարհի առաջին շարժական ատոմակայանը:

Հատուկ նավի վրա տեղակայված ատոմակայանը հսկայական երկրի հեռավոր շրջաններին կապահովի էլեկտրաէներգիայով և խմելու ջրով:

Ռուսաստանի ամենամեծ նավագործական ընկերության՝ Բալթյան գործարանի, ղեկավարի տվյալներով յուրահատուկ նավը կգործարկվի 2016թ-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք ծովային շոուի ժամանակ:

Այդ նպատակով պատրաստված առաջին նավը կկոչվի Ակադեմիկ Լոմոնոսով:

Ըստ RT համաշխարհային լրատվական գործակալության՝ նավը կկշռի 21,500 տոնա և կունենա 69 մարդուց բաղկացած անձնակազմ:

Նավի արտադրած էներգիան բավական կլինի 200,000 բնակչություն ունեցող քաղաքին էլեկտրականությամբ ապահովելու համար:

Լողացող ատոմակայանները կարող են օգտագործվել որպես աղազտիչ կայան և յուրաքանչյուր օր 240,000 խորանարդ մետր քաղցրահամ ջուր արտադրելու հնարավորություն կունենան:

Նավը արտադրող ընկերության տեղեկություններով՝ լողացող ատոմակայանում վառելանյութի հարստացման գործընթացը համապատասխանում է միջազգային ատոմային էներգիայի գործակալության նորմերին:

Ընկերությունը պնդում է, որ ատոմակայանը անվտանգ է շրջակա միջավայրի համար և դրա գործարկման ընթացքում ոչ մի վտանգավոր արտանետում չի լինի:

 

Tags: