Հրդեհներ

հրդեհԱյրվում է տուն

Հուլիսի 10-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Իսակովի թիվ 8 տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.37-ին, մարվել` 07.20-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Հրդեհ պատշգամբում

Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 17-րդ բնակարանի պատշգամբում այրվել է 1 բարձ:

 

Հրդեհ ճաշարանում

Հուլիսի 9-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեում՝ ճաշարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.53-ին, մարվել՝ 21.00-ին:

«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի ճաշարանում այրվել են 1 օդափոխիչ, 1 դրամարկղ, լամինատ (1 քմ) և առաստաղը (50 քմ):

***

Հրդեհ տրոլեյբուսում

Հուլիսի 9-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել՝ 20.02-ին:

Այրվել է թիվ 35 համարի տրոլեյբուսի տանիքը  (1քմ):

***

Ավտոմեքենան այրվել է

Հուլիսի 9-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել` 20.07-ին:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է անհայտ տաքսի ծառայությանը պատկանող ՝ Մ.Տիտանյան վարած «Օպել Աստրա» մակնիշի Լ3613 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչից վարորդ՝ 1968թ. ծնված Գ.Հակոբովնան ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև`Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ-ի տոքսիկոլոգիական բաժանմունք:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Tags: