Հուլիսի 9-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտ կայանած ավտոմեքենայում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Օպել մակնիշի 07 ՕՍ 502 պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 9-ին, ժամը 14.56 ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Մովսես Եղվարդեցի 4-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տան մուտքի աստիճանների տակ հայտնաբերել են մոտ 1 մ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Tags: օձ