Երեխային բուժում են “Կոկա-կոլայով”

400-1Շոտլանդացի մեկամյա երեխայի` Էմմի-Ռոուզ Թոդի մայրը` չէր կարող անգամ ենթադրել, որ գազավորված ըմպելիքը կարող է փրկել իր դստերը մահից:

Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ շուտ: Բժիշկները երեխայի մոտ  արատ

հայտնաբերեցին, որն ամեն րոպե կարող էր մահվան հանգեցնել.երեխայի կերակրափողը միացած է ոչ թե ստամոքսին, այլ թոքերին: Դրա պատճառով ամեն անգամ ուտելու պրոցեսը կարող է վերջինը դառնալ Էմի Ռոուզի համար:  Սնունդը պարբերաբար հայտնվում է “ոչ այնտեղ, որտեղ պետք է  և ուժեղ հազ առաջացնում: Երբեմն սննդի մնացորդները մնում են կոկորդում` հերթական վիրահատությունից մնացած սպիի պատճառով ու փակում օդի մուտքը:

Երեխայի մայրը` 28-ամյա Ամանդա Թոդը  անհամար անգամներ շնչահեղձ երեխային հասցրել է բժշկի: Մի անգամ, երբ սեղանի շուրջ երեխան կրկին  վատացավ, Ամանդան հասկացավ, որ երեխային  բժշկի հասցնելն արդեն ուշ է, երեխայի շուրթերը սկսել էին կապտել: Մայրը փորձեց երեխային ջուր տալ, սակայն ապարդյուն: Այն ժամանակ նա երեխայի բերանին մոտեցրեց սեղանից վերցրած “Կոկա-կոլայի” շիշը:

“Ես առաջ էլ լսել էի, որ այս ըմպելիքը լուծում է  սնունդը, վերացնում սննդային խցանումները, սակայն ինձ թվում էր, թե դրանք պարզապես հորինված բաներ են”-պատմում է կինը:

Ի զարմանս մոր, երեխան դադարեց հազալ և անգամ բժշկի կարիք չեղավ: Հիմա մայրը  գիտի, թե ինչ պետք է անել երեխայի նոպայի ժամանակ:

Tags: