Կահիրեում դագաղներով ցույցեր են

kahireԿահիրի բնակիչները, որոնք բողոքում են Հանրապետական գվարդիայի շտաբի դիմաց աղոթող մարդկանց վրա կրակ բացած գործող բանակի դեմ, հավաքվել են «Ռաբիատուլ Ադավի» հրապարակում: Ցուցարարները իրենց հետ խորհրդանշական դագաղներ են բերել, որով երթ են սկսել դեմի Հանրապետական գվարդիայի շտաբ, որտեղ միասնական աղոթք են իրականացրել՝ նվիրված զոհվածների հիշատակին: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք չեն վախենում զինվորականների առաջարկած «ճանապարհային քարտեզից»:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները պահանջել են ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին և վերադարձնել նրան նախագահական աթոռը: Համառ ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանալու հրապարակից մինչև չկատարվեն իրենց պահանջները: Ցույցերին մասնակցել են մի շարք հասարարկական կազմակերպության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ Եգիպտոսի տարբեր քաղաքաներից:

 

Tags: