Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում 64 կգ քաշայիների պայքարում հաղթարշավը շարունակեց Արթուր Քիրաջյանը: Նա կիսաեզրափակչում պարտության մատնեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին:
Հուլիսի 10-ին Քիրաջյանը եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևի հետ:
Իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Կիսաեզրափակչում նա պարտվեց Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան):
Tags: բռնցքամարտ, սպորտ