Նիկոլա Սարկոզին վերադառնու՞մ է

sarkozyՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը անցած տարի պարտություն կրելով նախագահական ընտրություններում հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից, հնարավոր է, որ վերադառնա և ղեկավարի «Միություն ազգային շարժման համար» կուսակցությունը, որը նա մի ժամանակ գլխավորում էր: Սարկոզին, մասնակցելով կուսակցության ղեկավար խորհրդի նիստին, հայտարարել է, որ դա չի նշանակում, թե ինքը վերադառնալու է քաղաքական ասպարեզ: Սակայն նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները և փորձագետները հակառակ կարծիքի են:

«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, թե Սարկոզին վաղ է համարել խոսել 2017 թվականին սպասվող նախագահական ընտրությունների մասին, հատկապետ, երբ Ֆրանսիան տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջան է ապրում: Սարկոզին նաև ընգծել է, որ Ֆրանսիան կարող է միշտ հույս դնել իր վրա: Այս հայտարարությունը ևս քաղաքագետները ակնհայտ նշան են համարել, որ Սարկոզին ցանկանում է կրկին մտնել քաղաքական դաշտ: Վերջին հարցումների համաձայն՝ «Միություն ազգային շարժման համար» կուսակցության անդամների 67 տոկոսը կողմ է Սարկոզիի վերադարձին, քանի որ նա կուժեղացնի կուսակությունը:

Tags: