Վոլգոգրադցիները բողոքել են Հեյդար Ալիևի արձանի տեղադրման դեմ

ալիև արձանՎոլգոգրադի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգին “Բաքվի այգու” վերափոխման և կենտրոնական մուտքի մոտ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրման մասին տեղեկությունները դժգոհության ալիք են բարձրացրել, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին”կայքը:

Մշակութային ժառանագության հարցերով փորձագետ Գալինա Շիպիլովայի խոսքով՝ այգու վերակառուցումը անօրիանական է:

Ըստ նրա՝ այգին մշակութային համառուսական նշանակության տարածքում է գտնվում, որտեղ 1942-1943թթ. արյունալի կռիվներ են տեղի ունեցել, հետևապես այդ աշխատանքները պետք  է կատարվեն Ռուսաստանի մշակույթի նախարարության և Վոլգոգրադի մարզային իշխանությունների հետ համաձայնեցման պայմաններում: Շիպիլովայի խոսքով՝ նշված գերատեսչություններում նախագծին տեղյակ չեն, հետևապես այդ աշխատանքները անօրինական են: Փորձագտեը նշում է նաև, որ պետք է տեղադրվեն տարածքի պատմական նշանակությանը հարիր օբյեկտներ, այլ ոչ օտարերկրյա նախագահների արձաններ:

Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանության դաշնային ծառայության մարզային ստորաբաժանումից հայտնել են, որ այգու վերակառուցման նախագծի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և իրենց պաշտոնապես որևէ մեկը չի դիմել: Ծառայությունը մտադիր է ստուգումներ անցկացնել :

Այգու վերակառուցման նախագածի համաձայն՝ նախատեսվում է բացի Ալիևի արձանից նաև Մեծ հայրենական պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին նվիրված հուշապատ, արևելյան ոճով շատրավանի տեղադրել: Տարածքում գործելու է “Բաքու” սրճարան:

 

Tags: ,