Թուրքական պատմագիտական ընկերությունը հայոց լեզվի դասընթացներ է սկսում

images (1)Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայում քաղաքական, ռազմական և մշակույթային զարգացումների շրջանակներում պատմաբանների կողմից ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացներ է սկսելու: Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագյուն նշել է, թե նման դասընթացների նպատակը համապատասխան մասնագետների պատրաստումն է, քանի որ մինչ օրս «պատմական որոշ հարցերի» վերաբերյալ բավարար ուսումնասիրություններ չեն իրականացվել:

Հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացները սկզբնական շրջանում 6 ամիս ժամկետով կընթանան, ապա ցանկալի արդյունքի հասնելու դեպքում կերկարաձգվեն ևս 6 ամսով: Լեզվի ուսուցման խմբերը բաղկացած են լինելու 10-12 հոգուց: