Կազանում անցկացվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով շախմատի մրցաշարում կայացել է 3 տուր:
Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը վաստակած 2,5-ական միավորով զբաղեցնում են 7-րդ և 13-րդ տեղերը:
3-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Վլադիմիր Օնիշչենկոն և չինացի Լի Չաոն:
Tags: շախմատ, սպորտ