Չիլիի դատարանի որոշմամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդայի աճյունի նմուշները կտեղափոխվեն Իսպանիա, որտեղ Մուրսիա քաղաքի համալսարանում թունաբանական ուսումնասիրություն կկատարվի` նրա մահվան վերջնական պատճառը պարզելու նպատակով:
Ներուդան մահացել է 1973-ին, Չիլիում կատարված հեղաշրջումից անմիջապես հետո: Պաշտոնական վարկածի համաձայն, բանաստեղծի, կոմունիստական կուսակցության անդամի մահը շագանակագեղձի քաղցկեղից, սակայն, որոշ փորձագետներ ենթադրում են, որ իրական պատճառը կանխամտածված սպանությունն էր հոսպիտալում, ուր այն ժամանակ գտնվում էր Ներուդան:
Փաստաբան Ռոդոլֆո Ռեյեսի խոսքով, այդ հետազոտության արդյունքները ԱՄՆ համալսարանի այդ ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքերի հետ թույլ կտան բոլոր կասկածները վերացնել: Մահվան մասին վկայականի համաձայն,որը տրվել է Սանտյագոյի Santa Maria կլինիկայում, բանաստեղծը մահացել է քաղցկեղային հիվանդության բարդություններից: Սակայն, նրա վարորդ Մանուել Արայան ու չիլիացի լրագրող Ֆրանսիսկո Մարին հավատացնում են, որ Ներուդան սպանվել է Պինոչետի կողմնակիցների արած մահացու ներարկումից` Մեքսիկա կատարելիք ուղևորությունից առաջ:
Tags: Ներուդա