Մեծ Բրիտանիա գաղթած սոմալացիներին այսուհետ ավելի դժվար կլինի հայրենիք գումար փոխանցելը: Բրիտանական խոշոր Barclay’s բանկը փակում է դրամական փոխանցումներ կատարող շուրջ հարյուր ֆիրմաների հաշիվները: Դա կապված է փողերը լվանալու կասկածի հետ, քանի որ Սոմալիում վաղուց բանկային ծառայություններ չկան:
Մի քանի նմանատիպ ֆիրմաներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում խոշորագույն Dahabshiil ընկերությունը, հայտարարել են, որ Barclay’s –ն իրենց մեկ ամիս ժամանակ է տվել, որից հետո արգելքն ուժի մեջ կմտնի:
ԱՄՆ-ում արդեն նման տարանցիկ հաշիվները փակվել են` Ալ-Քաիդայի հետ կապի կասկածանքով:
Արտագաղթածների դրամական փոխանցումները հայրենիք, վերջին հետազոտություններով, կազմում է տարեկան 350 մլրդ դոլար:
Tags: Սոմալի