Այսօր Բոսնիայի և Հերցեգովինայի հարավում գտնվող Պոտաչարի բնակավայրում տեղակայված հուշահամալիրում տեղի կունենա Սերեբրենիցայի կոտորածների 18-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությունը: Գերեզմանատանը թաղելու են նաև Բոսնիական պատերազմի ժամանակ զոհված 409 հոգու աճյուն, որոնց վերջերս են հայտնաբերել և ճանաչել:
409 զոհերի թվում կա նաև փոքրիկ անանուն աղջկա աճյուն, որը ծնվել է արյունահեղության սկսվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Վերջինիս դին հայտնաբերվել է 2012 թվականին: Թաղման արարողությունից հետո 1995 թվականի հուլիսի 11-ի կոտորածների զոհերի գերեզմանների թիվը կհասնի 6066-ի:
Սերեբրենիցայի կոտորածները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկության պատմության դաժան ու արյունալի ողբերգություններից մեկն է:
