Աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվող բողոքի ցույցերի խորհրդանիշը դարձած «Guy Fawkes» դիմակների միօրինակության դեմ բողոքող մի խումբ դիզայներները որոշել են տարբեր ազգերի և մշակույթների ներկայացուցիչների համար ստեղծել դիմակների նոր շարք՝ «V for Vendetta» անունով: Բրազիլիայից մինչև Պաղեստին, Ստամբուլից մինչև Նյու Յորք վերջին ժամանակներում սկսված բողոքի ցույցերի մասնակիցների համար այս դիմակները դարձել են անձի քողարկման յուրատեսակ միջոց: Դիմակավոր անձինք ունեն հետևյալ կարգախոսը՝ «Ես ոչ ոք եմ, ամեն ոք եմ կամ որևէ մեկն եմ»:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Նյու Յորքից մի խումբ դիզայներներ որոշել են ստեղծել «Guy Fawkes» դիմակների նոր շարք, որոնք կարտացոլեն դիմակը կրող ցուցարարի կրոնական, ռասայական, մշակութային պատկանելիությունն ու սեռը: Դիմակների այս նոր հավաքածուի մեջ տեղ են գտել սևամորթների, եգիպտացիների, թուրքերի, պաղեստինցիների և բրազիլացիների համար նախատեսված մոդելներ: Այս նորամուծությունը արդեն հասցրել է լայն քննարկման առարկա դառնալ:
Tags: աշխարհում, թուրքիա