Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը ծանր կացության մեջ է

2 (10)Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը փակման վտանգի առաջ է կանգնած:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ադրբեջան” հրատարակչությունը “Ազադլըխ” թերթին տվել է 3 օր ժամկետ`պարտքերը մարելու համար, հակառակ դեպքում թերթը փակվելու է :

“Մենք հուսահատ վիճակում ենք: Մի կողմից “Ղասիդ” ընկերությունը չի վճարում թերթի յուրացման համար, իսկ մյուս կողմից հրատարակչությունը պահանջում է ծառայության վճարը: Բացի դրանից, դատարանը արգելափակել է մեր բանկային հաշիվը”,-հայտարարել է թերթի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը:

Թերթը հրատարակչությանը պետք է վճարի 20.000 մանաթ, իսկ “Ղասիդը” թերթին պարտք է շուրջ 40 հազար մանաթ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին թերթի նկատամամբ 100 հազար մանաթ չափով տուգանք վճարելու դատական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ Գաջիևի՝ այս բոլոր քայլերը ուղղված են թերթին լռեցնելուն: Նա հասարակությանը ևս մեկ անգամ կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն թերթի: