Հուլիսի 11-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արին գյուղում` Վ. Կոստանյանին պատկանող հողամասում, առկա է փոս (60 սմ լայնություն, 70 սմ երկարութուն և 3 մ խորություն):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում հողամասում առաջացել է 0.4 քմ լայնությամբ և 3 մ խորությամբ փոս:
Բնակչին առաջարկվել է փոսը լցնել հողով և սահմանազատել տարածքը:
Tags: ԱԻՆ