Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել, պատճառը զենքի հետ անփութորեն վարվելն է

4Ադրբեջանական բանակի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպը գրանցվել է պաշտպանության նախարարության N զորամասում: Զորամասի 19-ամյա զինծառայող շարքային Շամսեդդին Արզուօղլու Իսքենդերովը վիրավորվել է տաբելային զենքի կրակոցի արդյունքում: Վիրավոր զինվորը հասցվել է Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է ինֆորմացիան: Նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է որովայնի շրջանում` զենքի հետ անփութորեն վարվելու հետևանքով: Ներկայումս նրա վիճակը բավարար է գնահատվում:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` տարվում է հետաքննություն: