Ինդոնեզիայի բանտից 150 բանտարկյալներ են փախել

prisonՀինգշաբթի արևմտյան Ինդոնեզիայի բանտից 150  բանտարկյալներ են փախել, իսկ մյուսները բանտի աշխատակիցներին գերի են վերցրել:

Բանտի ներկայացուցչի տվյալներով՝ բանտարկյալները փախել են Մեդան քաղաքում գտնվող Թանջունգ Գուստա բանտից, իսկ մյուսները հրդեհել են բանտի աշխատասենյակները:

Այժմ ոստիկանությունը հետազոտություն է անցկացնում պարզելու համար լրատվամիջոցների տեղեկության իսկությունը՝ ըստ որի փախչողների շարքում եղել են նաև 12 ահաբեկիչներ:

Ըստ բանտի ներկայացուցչի՝ բանտի 15 աշխատակիցներ գերի են վերցվել: Ըստ տեղեկությունների՝ բանտը նախատեսված է 400 բանտարկյալների համար, սակայն ներկայումս այնտեղ պահվում է 2,400 բանտարկյալ:

BeritaSatu հեռուստաալիքի տեղեկություններով՝ բանտարկյալները վերցրել էին սպաների զենքերը և կրակ բացել:

Այժմ հազարավոր ոստիկաններ խուզարկում են բանտի շրջակայքը, փակվել են նաև Մեդան տանող բոլոր ճանապարհները, իսկ հրշեջները մարում են բանտում բռնկված հրդեհը:

Մեկ այլ հեռուստաալիքի տվյալներով առնվազն 10 բանտարկյալներ՝ ներառյալ մեկ ահաբեկիչ կրկին բռնվել են:

 

Tags: