Բիբերը Քլինթոնին հայհոյելուց հետո զանգահարել է նրան

justin-bieber-personally-apologizes-to-bill-clinton-after-slamming-himՋասթին Բիբերը զանգահարել և ներողություն է խնդրել նախկին նախագահ Բիլ Քլինթոնից վերջերս հրապարակված հոլովակում նախկին նախագահի լուսանկարի վրա մաքրող հեղուկ լցնելու և նրա հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար:

Քլինթոնի օգնականը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ Բիբերը չորեքշաբթի երեկոյան Tweeter կայքում գրառում է կատարել այդ մասին:

TMZ-ի տարածած հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Բիբերը գիշերային ակումբում միզում հատակը մաքրելու կտորի համար նախատեսված դույլի մեջ և դուրս գալիս ռեստորանի խոհանոցից:

Այնուհետև Բիբերը մաքրող հեղուկ է լցնում Քլինթոնի նկարով ցուցանակի վրա և վիրավորական արտահայտություններ ասում նախկին նախագահի հասցեին: Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում այս տարվա սկզբին:

E! Online-ի տեղեկություններով՝ Բիբերը Քլինթոնին հայտնել է, որ ինքը մեծ սիրով կաջակցի նախկին նախագահին և նրա ընտանիքին պատկանող Clinton Global Initiative մարդասիրական ընկերության գործերին:

Քլինթոնը Բիբերին պատասխանել էր, որ եթե դա երգչի կյանքի ընթացքում նրա կատարած ամենավատ արարքն է, ապա ամեն ինչ լավ է:

 

Tags: ,