Հուլիսի 11-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Խաչատրյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 տան խոհանոցում (պատկանում է Վ.Մկրտչյանին) այրվել է օդատար խողովակը:
Հրդեհն ինքնամարվել է:
