Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:
Այս մասին հայտարարել է Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ, Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Նա նշել է, որ 2005թ., 2008թ. և 2010թ. Ադրբեջանում ընտրություններին Եվրախորհդարանի դիտորդական առաքելության իրականացրած մոնիթրինգի արդյունքների զեկույցները դրական գնահատականներ են պարունակել:
“Ադրբեջանում մոնիթորինգի դադարեցման մասին որոշումը վկայում է Եվրախորհդարանի վստահության մասին, և որ ընտրական գործըթնացը համապատասխանելու է միջազգային բոլոր չափորոշիչներին և արժեքներին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանը ապագայում սերտ կապեր կհաստատի Եվրոպայի հետ, և երկու երկրները կզարգացնեն մշակութային և տնտեսական կապերը”, -ասել է Սուլայեմանովը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ. հոկտեմբերին:
