Microsoft-ը սերտ համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, օգնել Պետանվտանգության գործակալության լրտեսներին` շրջանցելու գաղտնագրող համակարգերը, ասվում է The Guardian-ի հրապարակման մեջ:
Հրատարակության տեղեկացմամբ, մինչ կոմերցիոն թողարկումը, Microsoft-ը ՊԱԿ-ի համար գաղտնագրերի համակարգ մուտքի հնարավորություն է ստեղծել, որը ուժայիններին թույլ է տալիս օգտատերերի ցանկացած տեղեկություն որսալ: Այդպես է եղել Outlook պորտալի գրառումների ժամանակ, իսկ Skype-ն անցած տարի տվյալների հավաքման համար բաց էր ԱՄՆ հետախուզության առաջ:
Ըստ բրիտանական The Guardian-ի, բոլոր այդ տեղեկությունները հատուկ ծառայությունների և ԱՄՆ “Սիլիկոնային հովտի” տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մասշտաբների մասին են վկայում: Սնոոուդենի բացահայտած փաստաթղթերը վկայում են այդ համագործակցության վերջին 3 տարիների մասին: Microsoft-ում դրա հետ կապված նշել են, որ օրենքի համաձայն իրենք պարտավոր են ենթարկվել ուժայինների պահանջին:
Tags: Microsoft
