Թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփը, որը իր «Twitter»-յան էջում վիրավորական արտահայտություններ էր գրել «Գեզի» այգու ցուցարարների հասցեին, մասնավորապես հիշատակելով հայերին, Միջերկրածովյան սպորտային խաղերի բացման հանդիսության ժամանակ «պատիվ» էր ունեցել բարձրացնելու թուրքական դրոշը:
«Ռադիկալը» գրում է, որ այս անգամ էլ Ռըզա Քայալփին հրավիրել են նկարահանվելու Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության հանրային գովազդում: Հոլովակի ժամանակ մի երեխա, գալով մարզիկին ընդառաջ, արտասանում է հետևյալ բառերը՝«Վայ, դու մեծ ես, դու արքա ես, ամեն ինչ անողը դու ես»: Փաստորեն թուրքական կառավարությունը խրախուսում և գովերգում է խտրական արտահայտություններ արած ազգային հավաքականի մարզիկին: Նշենք, որ Քայալփը «Գեզի» այգու ցույցերի ժամանակ հետևյալն էր ասել՝ «Հրապարակը հայերին եք թողել, թող Ալլահը պատժի ցուցարար ավազակներին: Հայ ժողովուրդը տոնում է, որ գրավել է Թաքսիմը ու հանգիստ անպատվում է Թուրքիային: Ձեր արածը ցույցի…Հայրենիքի դավաճաններ»:
Tags: թուրքիա