Շվեյցարիայի Դաշնային դատարանը որոշում է կայացրել Թուրգայ նահանգի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ: Այսպիսով, ըստ դատարանի որոշման, ծագումով Մակեդոնիայից երկու աշակերտուհու այսուհետ թույլատրվել է գլխաշորով դպրոց հաճախել, ինչը արգելվել էր դպրոցի ղեկավարության կողմից 2011 թվականին:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Դաշնային դատարանը գտել է, որ դպրոցի ղեկավարության դրած արգելքը խախտում է դավանանքի ազատության վերաբերյալ մարդու իրավունքը:
Tags: Շվեյցարիա